ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Տնաշինություն

Տնաշինություն
22.10.2026 | 00:00

Հոկտեմբերի 22

Հիմա դուք կառուցում եք հավատքի անխախտ տունը:
Գեղեցիկ հարդարեք ու կահավորեք այն տեղերը, ուր ձեր հոգին պիտի առանձնանա:
Տեղադրեք այնտեղ ներդաշնակն ու բարին, գեղեցիկն ու տևականը:
Հոգով կառուցեք ձեր տունը, որպեսզի սպասումի ժամանակը անձանձրույթ անցնի:
Դիտվել է՝ 1544

Մեկնաբանություններ